12:30  ,  10 հուլիսի, 2014

Հայաստանի Բարձրագույն խմբում մնացին 7 ակումբներ (ֆոտո)

ՀՖՖ գրասենյակում հուլիսի 10-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015թթ. առաջնության վիճակահանությունը: 7 ակումբներ ստացան իրենց մրցաշարային համարները, որի հիման վրա կկազմվի առաջնության խաղացանկը:

Հայաստանի 2011թ. չեմպիոն Երեւանի «Ուլիսը» չի մասնակցի առաջնությանը մինչեւ սահմանված վերջնաժամկետը առաջնության մասնակցելու հավաստագիրը չներկայացնելու պատճառով, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ակումբները ստացել են հետեւյալ համարները. 

«Փյունիկ»

«Գանձասար»

«Ալաշկերտ»

«Շիրակ»

«Բանանց»

«Արարատ»

«Միկա» 

Քանի որ Հայաստանի Առաջին խմբի 2014/2015թթ. առաջնությանը մասնակցելու են միայն Բարձրագույն խմբի դուստր թիմերը, այս տարի Առաջին խմբի առաջնության համար չի անցկացվի առանձին վիճակահանություն, իսկ խաղացանկը կկազմվի Բարձրագույն խմբի խաղացանկին համապատասխան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում