16:39  ,  21 հունիսի, 2014

80 եւ 90-ամյա վազորդներ են մասնակցել Երեւանի օլիմպիական վազքարշավին

Ամեն  տարի  ՄՕԿ-ի  հովանու ներքո, աշխարհի բոլոր երկրներում, հունիսի 23-ին նշվում է միջազգային օլիմպիական օրը: Համաշխարհային այդ իրադարձությունը նշանավորելու նպատակով մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Երեւանում անցկացվող ամենամյա վազքարշավին մասնակցելու համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հրավիրել էր 13 տարեկանից բարձր տարիքի վազքասերների: Նրանց թվում էին  սայլակավոր մարզիկներ,  մանկապատանեկան մարզադպրոցների  սաները, ուսանողներ, վետերան վազորդներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մասնակիցներն անցան  Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց  - Մաշտոցի պողոտա  -  ստորգետնյա անցում  -   «Հաղթանակի» կամուրջ  երթուղով ու եզրագիծը հատեցին «Հրազդան» ստադիոնի հարավային հրապարակում:

Տարբեր տարիքային խմբերով  անցկացված  վազքարշավի  հաղթողներն  ու մրցանակակիրները  ստացան  ՄՕԿ-ի հավաստագրեր,  դրամական մրցանակներ: 

Վազքարշավի ամենատարեց մասնակիցներն էին 80-ամյա Գոհար Գրիգորյանը եւ  90-ամյա Ներսես Սիմոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English