14:16  ,  14 մայիսի, 2012

Հայաստանը նվաճեց մեկ ոսկե, չորս բրոնզե մեդալ

Դաղստանի  Խասավյուրտ քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի «Բարեկամություն, խաղաղություն Կովկասում» միջազգային մրցաշարը մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հաջող է հանդես եկել Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը պատրաստվում է հունիսի 16-ին Խորվաթիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:

Երեւանցի Վոլոդյա  Ֆրանգուլյանը  (60 կգ)  հաղթեց բոլոր մրցակիցներին եւ գրավեց առաջին տեղը: Երեւանցիներ Գոռ Գրիգորյանը (63 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը (55 կգ) եւ ախուրյանցի Դավիթ Ափոյանը (74 կգ) դարձան երրորդ մրցանակակիր, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում