00:24  ,  1 հունիսի, 2014

Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը:

Գերմանիայի Կրեֆելդ քաղաքում կայացած մենամարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 26-ամյա Կենտիկյանը նոկաուտով հաղթեց IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմին: Հարավային Կորեան ներկայացող մարզուհին դիմացավ 9 ռաունդ: Սյուզին նկատելի առավելություն ուներ ամբողջ մենամարտի ընթացքում, իսկ 9-րդ ռաունդում Դան-Բի Քիմի մարզիչը դուրս եկավ ռինգ՝ դադարեցնելով մենամարտը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Կենտիկյանը տիտղոսը պաշտպանել էր 2013-ի դեկտեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով իտալուհի Սիմոնա Գալասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում