12:44  ,  13 մայիսի, 2014

Կասիլյասի եւ Արբելոայի հարաբերություններն ավելի են սրվել

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի եւ պաշտպան Ալվարո Արբելոայի հարաբերություններն ավելի են վատացել, փոխանցում է Mundo Deportivo-ն։

Պրիմերայի 37-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպման ժամանակ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին փոխարինեց Արբելոային, ով խաղադաշտը լքելուց հետո ողջունեց պահեստայինների նստարանին գտնվող թիմակիցներին։ Սակայն Կասիլյասն անտեսեց նրան՝ չպարզելով ձեռքը։

Իսպանական մամուլը պնդում է, որ ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են դեռ այն ժամանակ, երբ իսպանական ակումբը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացի մասնագետը վստահում էր Արբելոային, իսկ Կասիլյասը «պատերազմ» էր հայտարարել Մոուրինյոյին։

Բացի այդ, հենց Արբելոան էր կոտրել Կասիլյասի ձեռքը, ինչից հետո դարպասապահը կորցրել էր տեղը թիմի հիմնական կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում