Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում ապրիլի 10-ին կայացան 2 խաղեր: Արեւմտյան գոտու առաջատար «Սան Անտոնիոն» հյուրընկալվելիս 109:100 հաշվով հաղթեց «Դալասին», իսկ «Գոլդեն Սթեյտը» տանը մեկ միավորի տարբերությամբ պարտվեց «Դենվերին»՝ 99:100:
«Սան Անտոնիոյի» կազմում խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ավստրալացի Պատրիկ Միլսը, ով վաստակեց 26 միավոր:
NBA, կանոնավոր առաջնություն
«Դալաս» - «Սան Անտոնիո» - 100:109 (22:30, 29:19, 21:34, 28:26)
«Գոլդեն Սթեյտ» - «Դենվեր» - 99:100 (28:15, 25:28, 22:30, 24:27)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում