19:11  ,  10 մարտի, 2014

Յուրի Կալիտվինցեւ. Արթուր Սարկիսովն արյան մեջ պառկած է

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցեւը պատմել է Հայաստանի հավաքականի եւ «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովի առողջական վիճակի մասին: Մարտի 10-ին կայացած Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի՝ «Ամկարի» հետ հանդիպման արդեն 23-րդ րոպեին Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտը:

«Վնասվել է Սարկիսովի ոտքի առջեւի մկանի մաշկը: Հավանաբար, մի քանի կար կդնեն: Այժմ նա արյան մեջ պառկած է հանդերձարանում»,- Կալիտվինցեւի խոսքը մեջբերում է fc-amkar-ը:

Հիշեցնենք, որ արտագնա խաղում «Վոլգան» պարտվեց 1:5 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում