23:52  ,  2 մայիսի, 2012

Մեսիի 7-րդ հեթ-տրիկը, «Բարսելոնայի» վստահ հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» 4:1 հաշվով առավելության հասավ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մալագայի» նկատմամբ:

Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց կատալոնական ակումբի ավագ Կարլես Պույոլը: 27-րդ րոպեին Վենեսուելայի հավաքականի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը խփեց «Մալագայի» պատասխան գնդակը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Այնուհետեւ հեթ-տրիկի հեղինակ դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ով Պրիմերայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 46-ի՝ երեք գնդակով գերազանցելով «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Սա ագենտինացու 7-րդ հեթ-տրիկն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

«Բարսելոնան» չորս միավոր զիջում է առաջին տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որը մայիսի 2-ին կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»: «Մալագան» 55 միավորով չորրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն. 20-րդ տուր

«Բարսելոնա» - «Մալագա»՝ 4:1

Պույոլ, 14, Մեսի, 35 (11մ.), 59 (11մ.), 64 – Ռոնդոն, 27

«Աթլետիկո» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1:1

Գաբի, 54 – Վելա, 90

«Սեւիլիա» - «Բետիս»՝ 1:2

Նեգրեդո, 5 – Բենյատ, 54, 90

Հեռացում՝ Մեդել, 90 («Սեւիլիա»)

«Մալյորկա» - «Ռայո Վալեկանո»՝ 1:0

Կաստրո, 62

«Սարագոս» - «Լեւանտե»՝ 1:0

Օրիոլ, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում