22:01  ,  2 մայիսի, 2012

«Շախտյորը» մոտ է չեմպիոնական տիտղոսին

Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Մետալիստի» նկատմամբ։

11-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի խաղացող Բլանկոն, սակայն առաջին խաղակեսում «Շախտյորը» Լուիս Ադրիանոյի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեց հավասարությունը։ Լուչեսկուի թիմի հաղթական գնդակը խփեց Ֆերնանդինյոն։

Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը, սակայն իրացնել իր պահերը չկարողացավ։

Զուգահեռ խաղում Կիեւի «Դինամոն» դրսում ոչ ոքի խաղաց «Զարյայի» հետ՝ թույլ տալով «Շախտյորին» առաջնության ավարտից երկու տուր առաջ ստանալ երկու միավորի առավելություն։

Ուկրաինայի առաջնություն. 29-րդ տուր

«Մետալիստ» - «Շախտյոր»՝ 1:2
Բլանկո, 11 - Լուիս Ադրիանո, 36, Ֆերնանդինյո, 51

«Զարյա» - «Դինամո»՝ 0:0

«Մետալուրգ Դոնեցկ» - «Դնեպր»՝ 0:3
Զոզուլյա, 8, 69, Կալինիչ, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում