21:04  ,  2 մայիսի, 2012

NEWS.am Sport-ի նոր նախագիծը. «Ինքնապաշտպանության դասընթաց բոլորի համար»

NEWS.am Sport-ը ներկայացնում է կիրառական ինքնապաշտպանության եւ անձնական անվտանգության տարրական հնարքներ բոլորի համար։

Ինքնապաշտպանության մյուս համակարգերից տվյալ դասընթացը տարբերվում է առավելագույն մատչելիությամբ եւ արդյունավետությամբ։ Սթրեսային իրավիճակներում ձեզ անհրաժեշտ կլինեն ներկայացվող հուսալի եւ տարրական հնարքները։

Նախագիծը ներկայացնում են Այկիկենդոյի հայկական ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը եւ թաեքվոնդոյի «Սատորի» ակումբի մարզիչ Լեւոն Ավագյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում