17:56  ,  2 մայիսի, 2012

Ամռանը Ֆլամինին կհեռանա «Միլանից»

«Միլանի» ֆրանսիացի կիսապաշտպան Մաթյե Ֆլամինին ամռանը կհեռանա իտալական ակումբից, հաղորդում է Football Italia-ն։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Հաղորդվում է, որ Ֆլամինին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կտեղափոխվի ֆրանսիական «Մարսել»։

Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բացակայում էր ֆուտբոլային խաղադաշտից։ Ապաքինվելուց հետո էլ Մասիմիլիանո Ալեգրին խաղային ժամանակ չի տրամադրում ֆրանսիացուն։

Ֆլամինին տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում միլանյան ակումբում։ «Միլանում» նրանից բարձր է վարձատրվում միայն Զլատան Իբրահիմովիչը՝ 9 միլիոն եվրո։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում