18:08  ,  2 մայիսի, 2012

Բլանը դեռ չի կողմնորոշվել

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մայիսի 9-ին եւ 15-ին կներկայացնի ազգային հավաքականի թեկնածուների երկու ցուցակ։

Մայիսի 9-ին հրապարակելիք ցուցակում տեղ կգտնեն ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները, իսկ մայիսի 15-ին՝ այլ առաջնություններում խաղացողները։
Այնուհետեւ Բլանը կկազմի ընդհանուր ցուցակը, որը կհրապարակի մայիսի 29-ին, հաղորդում է L`Equipe-ը։

Հիշեցնենք, որ Լորան Բլանը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2010թ. մայիսից։ Այս ընթացքում թիմը 18 հանդիպումներում ոչ մի պարտություն չի կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով