17:28  ,  2 մայիսի, 2012

Կրոյֆ. Մեսին ուժեղ է Ռոնալդուից

Հոլանդական ֆուտբոլի լեգենդ, մեքսիկական «Չիվաս» ակումբի խորհրդատու Յոհան Կրոյֆն իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն հարձակվողների՝ Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի խաղի վերաբերյալ։

«Նրանք մեծ առավելությամբ գլխավորում են Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը, սակայն կարծում եմ, որ Մեսին ուժեղ է Ռոնալդուինց։ Մեսին գերազանցում է Ռոնալդուին տեխնիկապես եւ ավելի արագ է, իսկ դա շատ կարեւոր է։ Արգենտինացին սիրահարված է գնդակին, նա ապրում է ֆուտբոլով։ Ռունալդուն նույնպես շատ լավ է պատրաստված տեխնիկապես, սակայն Մեսին օժտված է աներեւակայելի տաղանդով»,- Կրոյֆի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով