16:58  ,  2 մայիսի, 2012

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանն ավարտեց կարիերան

Լոնդոնի «Արսենալի», «Տոտենհեմի» եւ Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմբելը 37 տարեկանում ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է Sky Sports-ը։

1992-2011 թվականների ընթացքում Քեմբելը հինգ տարբեր ակումբների կազմում անցկացրել է 646 հանդիպում։ Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 73 հանդիպման։

Պաշտպանը Լոնդոնի «Արսենալի» հետ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր։ Քեմբելի վերջին ակումբը եղել է «Նյուքասլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում