16:08  ,  2 մայիսի, 2012

Փոխոխություններ Հայաստանի առաջնության խաղացանկում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Մայիսի 6-ին նախատեսված «Արարատ» - «Փյունիկ» եւ «Ուլիս» - «Բանանց» հանդիպումները տեղափոխվել են եւ կկայանան մայիսի 5-ին՝ ժամը 17:00-ին:

Ապրիլի 28-ին նախատեսված «Իմպուլս» - «Ուլիս» եւ «Գանձասար» - «Շիրակ» խաղերը կկայանան մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ին:

Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում