15:59  ,  2 մայիսի, 2012

Հոլանդիայի իշխանությունները պատրաստվում են բոյկոտել Եվրո-2012-ը

Հոլանդիայի թագավորական ընտանիքի անդամներն ու երկրի իշանությունները պատրաստվում են բոյկոտել ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության այն հանդիպումները, որոնք նախատեսված են անցկացնել Ուկրաինայի տարածքում։

Հոլանդացիները նման որոշում են ընդունել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկվելու պատճառով, հաղորդում minews26.comը։

Մինչեւ այս Եվրո-2012-ը բոյկոտելու մասին հայտարարել էին նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ավստրիայի պաշտպանության նախարար Նորբերտ Դարոբոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով