15:15  ,  2 մայիսի, 2012

Մոուրինյոն խնդիրներ չունի Զիդանի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է լուրերը, թե ինքը ցանկանում է պաշտոնանկ անել ակումբի սպորտային տնօրեն Զինեդին Զիդանին, գրում է Sport.es-ը։

Պորտուգալացի մասնագետը հայտարարել, որ այդ տեղեկությունը սխալ է եւ հորինված է լրագրողների կողմից։

«Լրագրողները հաճախ են Արքայական ակումբի եւ իմ վերաբերյալ սխալ տեղեկություններ տարածում»,- նշել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մոուրինյոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ակումբից հեռացվեց գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում