14:39  ,  2 մայիսի, 2012

«Միլանը» կխաղա նոր մարզաշապիներով

Մայիսի 2-ին կայանալիք Իտալիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում «Միլանի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան նոր մարզաշապիկներով, տեղեկացում է France Football-ը։

Նոր մարզահագուստը նախատեսված է հաջորդ մրցաշրջանի համար։

Նախորդ երկու մրցաշրջանների վերջին երեք խաղերում եւս «Միլանը» հանդես է եկել նոր մարզաշապիկներով։

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից երեք տուր առաջ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը երեք միավոր զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող Թուրինի «Յուվենտուսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով