14:28  ,  2 մայիսի, 2012

Վիլաշ Բոաշը կարող է գլխավորել «Ռոման»

Պորտուգալական «Պորտուի» եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշն առաջիկայում կարող է գլխավորել Հռոմի «Ռոման», հաղորդում է A Bola-ն։

Իտալական ակումբի ղեկավարները փոխարինող են փնտրոմ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հաջորդ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարելու համար։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Ռոման» զբաղեցնում է A Սերիայի 7-րդ տեղը։

Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ հռոմեական ակումբն արդեն նախնական համաձայության է եկել պորտուգալացի մասնագետի հետ եւ պաշտոնական առաջարկ կանի ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում