13:23  ,  2 մայիսի, 2012

30-ամյա դարպասապահն առաջարկ է ստացել «Ռեալից»

Բրեմենի «Վերդերի» դարպասապահ Տիմ Վիզեն խոստովանել է, որ առաջարկ ունի Մադրիդի «Ռեալից»։

30-ամյա դարպասապահի պայմանագիրը բրեմենյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Գերմանացին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ «Վերդերից», որի կազմում անցկացրել է 7 տարի։

Ավելի վաղ «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Մարկուս Բաբելը հայտարարել էր, որ Վիզեին ձեռք բերելու համար իր թիմը կպայաքրի «Ինտերի», «Միլանի», եւ «Ռեալի» հետ, գրում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում