13:07  ,  2 մայիսի, 2012

Հաղթական գոլից հետո Անրին վնասվածք է ստացել

Ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսի» ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին վստավածք է ստացել MLS-ի շրջանակում կայացած «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշնի» հետ խաղում։ «Նյու Յորք Ռեդ Բուլսը» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ հանդիպման միակ գնդակն առաջին խաղակեսի սկզմբնամասում խփել է հենց Անրին։

Մայիսի 1-ին ֆրանսիացին անցել է բուզննում, որից հետո հայտնի է դարձել, որ MLS-ի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի (9 գոլ) վերականգնման համար կպահանջվի մեկ ամիս, հաղորդում է Goal.com-ը։

Մայիսի 5-ին «Նյու Յորք Ռեդ Բուլսի» մրցակիցը կլինի «Լոնս Անջելես Գելեքսին», որի կազմում հանդես է գալիս Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով