12:33  ,  2 մայիսի, 2012

Գրեգ Պոպովիչը` տարվա լավագույն մարզիչ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Սան Անտոնիոն» գլխավորող Գրեգ Պոպովիչը։ ԱՄՆ-ի եւ Կանադայի մարզական լրագրողների քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է «Չիկագոյի» գլխավոր մարզիչ Թոմ Տիբոդոն, եռյակը եզրափակել է «Ինդիանան» գլխավորող Ֆրենկ Վոգելը։

Գրեգ Պոպովիչը երկրորդ անգամ է նման պատվի արժանանում։ 63-ամյա մասնագետը NBA-ի լավագույն մարզիչ էր ճանաչվել նաեւ 2003 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում Արեւելյան գոտու առաջատար «Սան Անտոնիան» անցկացրել է 66 հանդիպում՝ տանելով 50 հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով