12:15  ,  2 մայիսի, 2012

Հայաստանը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Թուրքիային

Ալմա Աթիում ընթացող «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մրցաշարին մասնակցում էին ութ թիմեր (Հունգարիա, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան)։

5-6-րդ տեղերի համար խաղում Ռոման Սիմոնյանի թիմը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց (4։5)Թուրքիայի հավաքականին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը 0:5 հաշվով պարտվել էր Հունագարիային, երկրորդում՝ 4:2 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի, իսկ երրորդում՝ նվազագույն հաշվով զիջել էր Ղազախստանի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով