12:16  ,  2 մայիսի, 2012

Հայաստանի հավաքականի մրցակիցն ունի նոր մարզիչ

Իտալացի մասնագետ Պյերո Գեդինը վերադարձել է ֆուտբոլի Մալթայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին։ Գեդինը Մալթայի հավաքականը գլխավորել է նաեւ 90-ականների կեսերին։ Մարզչի պայմանագիրը նախատեսված է 3.5 տարով, հաղորդում է AP-ն։

Հիշեցնենք, որ Մալթան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցն է աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում։

Մալթայի թիմի նախորդ գլխավոր մարզիչը եղել է Ջոն Բուտիջիչը, որը պաշտոնանկ է արվել 2011-ի հոկտեմբերին։

Պյերո Գեդինի գլխավորությամբ Մալթայի հավաքականը 1993-1995թթ. տարել է չորս հաղթանակ եւ պարտվել է 15 անգամ։ Գեդինն աշխատել է մի շարք իտալական ակումբներում, 2005-ին գլխավորել է Իտալիայի կանանց հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով