11:17  ,  2 մայիսի, 2012

Բրազիլացիները դեմ չեն Գվարդիոլային

Բազմաթիվ բրազիլացիներ կողմ են արտահայտվել երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը Խոսեպ Գվարդիոլային վստահելու գաղափարին:

Բրազիլական Lance պարբերականը Գվարդիոլային Բրազիլիայի ազգային հավաքական հրավիրելու արշավ է նախաձեռնել: Ֆուտբոլասերների արձագանքը դրական է: Մեծամասնությունը ցանկանում է Գվարդիոլային տեսնել 2014թ. աշխարհի առաջնությանը նախապատրաստվող հավաքականի ղեկին:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» կմարզի Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով