09:57  ,  2 մայիսի, 2012

«Ռեալն» արժանի է չեմպիոնական տիտղոսին. Մարսելո Բյելսա

«Աթլետիկ Բիլբաոյի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան պատմել է, թե ինչ է ակնկալում մայիսի 2-ին Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպումից:

«Արքայական ակումբն արժանի է չեմպիոնական տիտղոսին: Սակայն «Ռեալի» հետ խաղում մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք: Մրցաշարի լավագույն թիմի նկատմամբ հաղթանակը մեր բավական հաջող մրցաշրջանի զարդը կլինի: Մենք նպատակ ենք դնում հավասար պայքար մղել հզորագույն ակումբների հետ: Ափսոս, որ «Վալենսիան» պարտվեց «Մալագային»: Դա գործնականում զրկեց մեզ չորրորդ տեղի համար պայքարելու հնարավորությունից»,- ասել է Բյելսան, փոխանցում է Championat.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում