10:04  ,  2 մայիսի, 2012

Եվրո-2012. Ֆրանսիայի հավաքականը ֆավորիտ է. Բենզեմա

Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2012-ի ֆավորիտներից մեկն է, հայտարարել է 24-ամյա Քարիմ Բենզեման: Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվողի կարծիքով, տարբեր առաջնություններում հանդես եկող ֆրանսիացի ֆուտբոլիստներն այժմ հրաշալի մարզավիճակում են եւ լուրջ մրցակցություն կարող են ցույց տալ իսպանացիներին, գերմանացիներին եւ հոլանդացիներին:

«Ռիբերին, Նասրին, Ժիրուն գերազանց մարզավիճակում են: Ես գոլեր եմ խփում, արդյունավետ փոխանցումներ եմ կատարում, լավ ֆիզիկական վիճակում եմ:

Լորան Բլանը լավ մթնոլորտ է ստեղծել թիմում: Մենք զգում ենք, որ Եվրոպայի առաջնությունում ինչ-որ լավ ու մեծ բան է տեղի ունենալու մեր թիմի հետ: Մեզ առայժմ լուրջ չեն ընդունում: Հիմնական ֆավորիտներն են Գերմանիայի, Իսպանիայի եւ Հոլանդիայի հավաքականները, բայց մենք կապացուցենք հակառակը: Այս անգամ Ֆրանսիայի հավաքականը մեկնում է հաղթելու», - Բենզեմայի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով