09:28  ,  2 մայիսի, 2012

Մոուրինյո. Կարիերայիս ամենածանր տարին էր

Անգլիայի, Իտալիայի եւ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսներն են կարիերայիս գլխավոր նպատակը, հայտարարել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Եվրոպայի եւ աշխարհի կարեւորագույն առաջնություններն են Անգլիան, Իտալիան եւ Իսպանիան: 2005-ին եւ 2006-ին ես «Չելսիի» հետ նվաճեցի Անգլիայի չեմպիոնական տիտղոսները, 2009-ին եւ 2010-ին Իտալիայում ես առաջինն էի «Ինտերի» հետ: Այժմ հերթը «Ռեալինն» է: Մենք կնվաճենք տիտղոսը, որը շատ թանկ նստեց իմ վրա:Իմ կարիերայի ծանրագույն տարին էր: Սակայն հաղթել մոլորակի երեք կարեւորագույն առաջնություններում իմ նպատակն էր: Միայն դրանից հետո ես կկարողանամ հանգիստ զգալ ինձ եւ հայտարարել, որ կայացել եմ որպես մարզիչ», - Մոուրինյոյի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում