09:03  ,  2 մայիսի, 2012

Գվարդիոլա. Մոուրինյոյի գործոնը չի ազդել իմ որոշման վրա

Իմ հրաժարականը ոչ մի կապ չունի Ժոզե Մոուրինյոյի հետ. ես «Ռեալի» բազմաթիվ մարզիչների եմ տեսել, հայտարարել է Խոսեպ Գվարդիոլան

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը Տիտո Վիլանովային զիջած Գվարդիոլան ասել է, որ հրաժարականի հիմնական պատճառը հոգնածությունն է ամենօրյա աշխատանքից եւ այսքան շատ հաղթանակներից, հաղորդում է France Football-ը:

«Մոուրինյոն դեր չի խաղացել, պարզապես ես շատ հոգնած եմ եւ ցանկանում եմ հանգստանալ: Ես, նույնիսկ, շնորհակալ եմ Մոուրինյոյին, քանի որ իսկական մրցակցություն պարտադրեց ինձ: Ես եւ Մոուրինյոն հավակնոտ մարդիկ ենք, գործի ֆանատ ենք: Նրա մի քանի որոշումներ ինձ հանկարծակիի են բերել: Նա գիտի արդյունքի հասնելու գաղտնիքը: Նա ժամանակակից ֆուտբոլի մեծագույն մարզիչներից մեկն է»,- ասել է Գվարդիոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում