02:16  ,  2 մայիսի, 2012

Մոուրինյո. Հուսով եմ՝ Գվարդիոլան լավ կհանգստանա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաճելի հանգիստ է մաղթել «Բարսելոնան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլային, ով ամռանը կհեռանա կատալոնական ակումբից:

«Ես արդեն 12 տարի զբաղվում եմ մարզչական գործունեությամբ եւ միշտ ավելի եմ հոգնում, երբ չեն լինում խաղեր եւ մարզումներ: Սակայն մարդիկ տարբեր են: Հուսով եմ՝ Գվարդիոլան կվայելի իր հանգիստը: Ողջյուններ եմ ուղարկում նրան:

Չեմ ցանկանում մեկնաբանել Գվարդիոլայի՝ «Բարսելոնայից» հեռանալու որոշումը: Դա նրա որոշումն է: Երբ մեզ հեռացնում են, մենք արժանանում ենք համերաշխության, իսկ ակումբները շատ դեպքերում արժանի են քննադատության: Սակայն Գվարդիոլայի իրավիճակն այլ է: Դա անձնական որոշում է: Ամենակարեւորն այն է, որ նա հեռանում է երջանկությամբ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում