00:44  ,  2 մայիսի, 2012

«Նապոլին» ամրապնդվեց երրորդ տեղում

Իտալական A Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պալերմոյի» դարպասը:

Առաջին խաղակեսում մեկական գնդակ խփեցին ուրուգվայցի ռմբարկու Էդիսոն Կավանին ու Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկը:

«Նապոլին» 58 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում, իսկ «Պալերմոն» 42 միավորով 15-րդն է:

Իտալիայի առաջնություն. 36-րդ տուր

«Նապոլի» - «Պալերմո»՝ 2:0

Կավանի, 16 (11մ.), Համշիկ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում