00:03  ,  2 մայիսի, 2012

«Վիլյառեալը» կարեւոր հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից հետաձգված խաղում «Վիլյառեալը» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով հաղթեց հետնապահների թվում գտնվող Խիխոնի «Սպորտինգին»:

Հյուրեին հաղթանակ պարգեւեցին Մարիո Պերեսի, Մարկոս Սենայի եւ Հերնան Պերեսի դիպուկ հարվածները: Խիխոնցիներից աչքի ընկան Ալբերտո Լորան ու Ալեխանդրո Գալվեսը:

Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» վաստակեց 41 միավոր՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ 7 միավորով գերազանցելով վտանգավոր գոտում գտնվող «Սարագոսային» ու «Սպորտինգին»:

Իսպանիայի առաջնություն. 20-րդ տուր

«Սպորտինգ Խ.» - «Վիլյառեալ»՝ 2:3

Լորա, 39, Գալվես, 85 – Մարիո, 19, Սենա, 43 (11մ.), Պերես, 56

«Խետաֆե» - «Ռասինգ»՝ 1:1

Միկու, 59 – Դիոպ, 65

«Գրանադա» - «Էսպանյոլ»՝ 2:1

Իգխալո, 29, 34 – Ռոսելյո, 54


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում