Իտալացի ֆուտբոլիստների ասոցիացիան հունվարի 27-ին անցկացրել է հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ստացել է 2012-2013 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։
34-ամյա կիսապաշտպանն այդ մրցանակին է արժանանում երկրորդ անգամ անընդմեջ։ Իտալիայի տարվա լավագույն մարզիչն է Անտոնիո Կոնտեն։
«Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին ճանաչվել է երկրորդ դիվիզիոնի լավագույն ֆուտբոլիստ։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման եւ դարձել 12 գոլի հեղինակ։
Լավագույն մրցավարն է Նիկոլա Ռիցոլին, ով 2013-ի մայիսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գլխավոր մրցավարն էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում