23:51  ,  19 հունվարի, 2014

«Բարսելոնան» միավորներ կորցրեց Վալենսիայում

Կատալոնական «Բարսելոնան» ու վալենսիական «Լեւանտեն» չպարզեցին հաղթողին իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում: Հանդիպումը կայացավ Վալենսիայում եւ ավարտվեց 1:1 հաշվով:

Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: «Լեւանտեի» հույն պաշտպան Լուկաս Վինտրան 10-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 9 րոպե անց իսպանացի Խերարդ Պիկեն խփեց կատալոնացիների պատասխան գնդակը:

Կատալոնացիները 51 միավորով միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը, սակայն այս տուրում Խերարդո Մարտինոյի թիմին կարող է շրջանցել 50 միավոր ունեցով Մադրիդի «Աթլետիկոն», որը կընդունի «Սեւիլիային»: 50 միավոր է հավաքել նաեւ լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալը»:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 1:1

Լուկաս Վինտրա, 10 – Խերարդ Պիկե, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում