08:59  ,  30 ապրիլի, 2012

Գվարդիոլա. Հեռու չեմ գնում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած 7:0 հաշվով հաղթանակից հետո ամփոփել է հանդիպման արդյունքները:

«Այժմ «Բարսելոնան» երիտասարդ թիմ ունի: Տիտո Վիլանովան լավ գիտի այս խաղացողներին: Ես վստահ եմ, որ նրա ղեկավարությամբ եւս «Բարսելոնան» նախկինի նման մրցունակ կլինի: Ես շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, սակայն ընդգծեմ, որ հեռու չեմ գնում: 

Ներողություն եմ հայտնում «Ռայո Վալյեկանոյի» երկրպագուներին` 5-րդ գոլից հետո մեր ֆուտբոլիստների պարի համար. այլեւս չի կրկնվի:

Ես շատ գոհ եմ Պեդրոյի խաղից: Ես նրան ճանաչում եմ 4-րդ դիվիզիոնից», - Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում