12:12  ,  11 դեկտեմբերի, 2013

Էմիր Սպահիչը որակազրկվել է երեք խաղով՝ Հենրիխ Մխիթարյանի հետ բախման պատճառով

Բունդեսլիգայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել երեք խաղով որակազրկել Լեւերկուզենի «Բայերի» բոսնիացի պաշտպան Էմիր Սպահիչին, փոխանցում է Kicker-ը։

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում նա կոպիտ սահանկում է կատարել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու նկատկամբ, իսկ հետո նաեւ բախվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

Գերմանական պարբերականի համաձայն՝ լեւերկուզենցիները դեռ չեն որոշել բողոքարկելու են այդ որոշումը, թե ոչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով