Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում կայացան հերթական հանդիպումները:
«Նյու Յորքը» սեփական խաղահրապարակում 92:100 հաշվով պարտվեց «Նյու Ջերսիին»:
«Նյու Յորքի» առաջատարներից մեկը՝ չինացի պաշտպան Ջերեմի Լինը, վաստակեց 21 միավոր եւ կատարեց 9-ը արդյունավետ փոխանցում:
«Նյու Ջերսիի» կազմում հիանալի հանդես եկավ Դերոն Ուիլյամսը, ով վաստակեց 38 միավոր եւ դարձավ 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Չիկագոն» սեփական խաղահրապարակում առավելության հասավ «Ատլանտայի» նկատմամբ՝ 90:79: «Ցլերի» կազմում 23 միավոր վաստակեց վնասվածքից ապաքինված Դերեկ Ռոուսը:
NBA. Կանոնավոր առաջնություն
«Չիկագո» - «Ատլանտա»՝ 90:79
«Միլոկի» - «Օրլանդո»՝ 90:93
«Հյութոն» - «Մեմֆիս»՝ 97:93
«Դալաս» - «Բոստոն»՝ 89:73
«Օկլահոմա» - «Նյու Օրլեան»՝ 101:93
«Յուտա» - «Սան Անտոնիո»՝ 102:106
«Ֆինիքս» - «Վաշինգթոն»՝ 104:88
«Դենվեր» - «Մինեսոտա»՝ 103:106
«Նյու Յորք» - «Նյու Ջերսի»՝ 92:100
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում