13:56  ,  5 նոյեմբերի, 2013

Ջոկովիչ. Չի կարելի թերագնահատել Ֆեդերերին

Նախորդ մրցաշրջանների համեմատ՝ այս տարի Ֆեդերերը այնքան էլ լավ չի խաղում, սակայն նա, միեւնույն է, Ռոջեր Ֆեդերերն է։ Չի կարելի թերագնահատել նրան։ Ռոջերը կարող է հաղթել ցանկացած մրցակցի, հայտարարել է աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը խոսել է Լոնդոնում մեկնարկած Ամփոփիչ մրցաշարում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ հանդիպման, ինչպես նաեւ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում առաջին տեղը վերադարձնելու մասին:

«Եթե ցանկանում եմ տարին ավարտել առաջին տեղով, պետք է հաղթեմ Ամփոփիչ մրցաշարի եւ Դեւիսի Գավաթի բոլոր խաղերում։ Անըդնմեջ հաղթել եմ երեք մրցաշարերում, այդ պատճառով վստահ եմ ուժերիս։ Եթե տարին ավարտեմ առաջին տեղում, դա չափազանց մեծ ձեռքբերում կլինի»,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է ATP-ի կայքը։

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Ամփոփիչ մրցաշարում երկու հաղթանակ տանելու դեպքում կապահովի առաջին տեղը վարկանիշային աղյուսակում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով