17:53  ,  22 ապրիլի, 2012

«Ուլիսը» հայտնվեց վերջին տեղում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում գործող չեմպիոն Երեւանի «Ուլիսը» հյուրընկավելիս 1:2 հաշվով զիջեց «Արարատին»:

Խաղի 13-րդ րոպեին վրացի պաշտպան Շոթա Ջիքիան առաջ մղեց «Ուլիսին», սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտի տերերը երկու գնդակ ուղարկեցին չեմպիոնի դարպասը՝ տանելով կամային հաղթանակ: «Արարատի» կազմում մեկական գնդակ խփեցին Տիգրան Ղարաբաղցյանն ու Տիգրան Ոսկանյանը:

Այս հաղթանակից հետո «Արարատը» շրջանցեց «Ուլիսին»՝ բարձրանալով 7-րդ տեղ: Սեւադա Արզումանյանի թիմը վաստակած մեկ միավոր եզրափակում է մրցաշարային աղյսուսակը:

Հայաստանի առաջնություն. 5-րդ տուր

«Արարատ» - «Ուլիս»՝ 2:1

Տիգրան Ղարաբաղցյան, 27, Տիգրան Ոսկանյան, 56 (11մ.) – Շոթա Ջիքիա, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս