17:51  ,  22 ապրիլի, 2012

«Միկան» կամային հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող Երեւանի «Միկան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բանանցի» նկատմամբ:

Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Կարապետյանը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Բանանցին»: 82-րդ րոպեին «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքսը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման վերջին րոպեին «Բանանցի» նախկին հարձակվող Սեմյոն Մուրադյանը խփեց «Միկայի» երկրորդ գնդակը՝ հաղթանակ պարգեւելով դաշտի տերերին:

Մեկնարկային չորս տուրերում հաղթանակ տարած «Միկան» 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բանանցը» չորս միավորով 5-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն. 5-րդ տուր

«Միկա» - «Բանանց»՝ 2:1

Ալեքս, 82, Մեմյոն Մուրադյան,  – Գեւորգ Կարապետյան, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս