00:50  ,  22 ապրիլի, 2012

«Ռեալն» Իսպանիայի առաջնության ռեկորդ սահմանեց

Պրիմերայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը», երկու անգամ գրավելով «Բարսելոնայի» դարպասը, Իսպանիայի առաջնության արդյունավետության ռեկորդ սահմանեց:

«Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 109-ի՝ գերազանցելով Պրիմերայի մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի ռեկորդը: Նախորդ ռեկորդը (107 գոլ) նույնպես պատկանում էր Արքայական ակումբին եւ սահմանվել էր 1989/90թթ. մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս