00:37  ,  22 ապրիլի, 2012

Արյունալի բախում

Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրի «Դնեպր» - «Օբոլոն» հանդիպումը մթագնվեց դարպասապահի եւ հարձակվողի արյունալի բախումով:

17-րդ րոպեին «Դնեպրի» հարձակվող Մատեուսը ուղիղ ոտքով փորձեց հարվածել գնդակին եւ դիպավ «Օբոլոնի» դարպասապահ Կոնստանտին Մախնովսկու ճակատին:

Մախնովսկին ճակատի խոր պատռվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը: Վնասվածքի ծանրությունն առայժմ հայտնի չէ: Մատեուսը հեռացվեց:

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս