10:32  ,  7 հոկտեմբերի, 2013

Ալեգրի. Մեքսեսը չի հարվածել Կյելինիի դեմքին

Մեքսեսը չի հարվածել Կյելինիի դեմքին. նա պարզապես հրել է մրցակցին, հայտարարել է «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին՝ խոսելով Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղի մասին։

«Այժմ չի կարելի ասել, թե ինչ խնդիրներ են մեր առջեւ դրած։ Հարկավոր է սպասել, երբ բոլոր խաղացողները կապաքինվեն, եւ այդ ժամանակ փորձել բարելավել տեղը մրցաշարային աղյուսակում։  

Լավ էինք խաղում, սակայն «Յուվենտուսին» թույլ տվեցինք չափից շատ գոլային պահեր ստեղծել։ Այսօր ավելի շատ սխալ թույլ տվեցինք։

Եթե դուք ցանկանում եք դա հարված անվանել, ապա ֆուտբոլում այսպիսի հազարավոր օրինակներ գոյություն ունեն։ Մեքսեսը նույնիսկ չի դիպչել Կյելինիի դեմքին։ Հարված չի եղել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» - «Միլան» հանդիպումն ավարտվել է խաղադաշտի տերերի հաղթանակով՝ 3։2։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում