22:21  ,  5 հոկտեմբերի, 2013

«Բավարիան» ու «Բայերը» չպարզեցին հաղթողին

Լեւերկուզենի «Բայերն» ու Մյունխենի «Բավարիան» ոչ ոքի խաղացին գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում: Լեւերկուզենում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, սակայն մյունխենցիների ուրախությունը երկար չտեւեց: 2 րոպե անց գերմանացի կիսապաշտպան Սիդնեյ Սեմը խփեց «Բայերի» պատասխան գնդակը, իսկ խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին:

8-րդ տուրից հետո «Բավարիան» 20 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բայերն» ունի 19 միավոր եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր 

«Բայեր» - «Բավարիա»՝ 1:1

Սիդնեյ Սեմ, 31 – Տոնի Կրոս, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով