16:13  ,  28 սեպտեմբերի, 2013

Բուֆոն. Եթե Պիրլոն հեռանա, «Յուվենտուսը» կքանդվի

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին անհանգստացրել են լուրերը, թե «Յուվենտուսի» փորձառու կիսապաշտպան Անդրեա Պիրլոն լքելու է թիմը։

«Պիրլոյի հեռանալը չի կարելի համարել ընդունելի տարբերակ։ Նրա հեռանալու դեպքում, մենք կարող ենք այլեւս ֆուտբոլ չխաղալ եւ ապամոնտաժել մեր ստադիոնը։ Հույս ունեմ, որ մենք երբեք բաց չենք թողնի Պիրլոյի նման ֆուտբոլիստի»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Շրջանառվող լուրերի համաձայն, Պիրլոյին ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում