16:12  ,  24 սեպտեմբերի, 2013

«Միլանը» չի բողոքարկի Բալոտելիի որակազրկումը

«Միլանը» չի բողոքարկի Իտալիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Մարիո Բալոտելիի որակազրկման որոշումը, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Իտալիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ Բալոտելին վիրավորել է մրցավարին, ինչից հետո որակազրկվել է 3 խաղով։ Իտալացի հարձակվողը բաց կթողնի «Բոլոնիայի», «Սամպդորիայի» եւ «Յուվենտուսի» հետ հանդիպումները։

Հիշեցնենք, որ «Միլան» - «Նապոլի» հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 2։1։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում