09:54  ,  23 սեպտեմբերի, 2013

Ալեգրի. Բալոտելին պետք է աշխատի իր վարքի վրա

Չեմ խոսել Բալոտելիի հետ, սակայն ինձ ասացին, որ նա եզրափակիչ սուլիչից հետո երկրորդ դեղին քարտն է ստացել, հայտարարել է «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։

Մասնագետը խոսել է Իտալիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի դրսեւորած վարքի մասին։

«Հանդիպման ընթացքում նա բազմաթիվ հարվածներ է ստացել։ Խաղի ավարտից հետո հարկավոր է հանգիստ մնալ, եւ ես դեմ եմ ավելորդ տեսարաններին։ Ավելի լավ է լռել եւ հեռանալ, քան խաղադաշտում վիճել մրցավարի հետ. դա միեւնույն է ոչինչ չի փոխի։ Բալոտելին պետք է աշխատի իր վարքի վրա»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Միլան» - «Նապոլի» հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով, իսկ 23-ամյա իտալացին առաջին անգամ է վրիպել 11 մետրանոց հարվածից։ Բալոտելին մրցավարի հետ վիճելու համար հանդիպումից հետո երկրորդ զգուշացումն է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում