12:37  ,  9 օգոստոսի, 2013

Նեդվեդը գտնում է, որ Տեւեսի մոտիվացիայի հետ ամեն ինչ կարգին է

Կարլոսը պահպանել է ֆուտբոլ խաղալու ցանկությունը, հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Պավել Նեդվեդը։ Չեխը խոսել է արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսին ձեռք բերելու մասին։

Հիշեցնենք, որ արգենտինացու համար իտալական ակումբը «Մանչեսթեր Սիթիին» վճարել է 8 միլիոն եվրո։

«Նրա ցանկությունը երեւում է նույնիսկ մարզումների ժամանակ։ Մեծագույն խաղացողները միշտ կարիք են ունեմ նոր մոտիվացիայի։ Ուրախ եմ, որ նա մեզ հետ է։ Կարլոսը միշտ հայտնում էր մեզ միանալու իր ցանկության մասին, եւ դա ինձ ուրախացնում է»,- Նեդվեդի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Տեւեսն Անգլիայում հայտնի էր իր ոչ մարզական վարքով։ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ժամանակ նա վիրավորել է անգլիական ակումբին եւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում