16:12  ,  18 հուլիսի, 2013

Մոնտոյան մտադիր է դուրս մղել Ալվեսին «Բարսելոնայի» հիմնական կազմից

Կարծում եմ, որ այս մրցաշրջանում Ալվեսի տեղը հիմնական կազմում վտանգված է, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Մարտին Մոնտոյան՝ խոսելով «Բարսելոնայի» մեկնարկային կազմում հայտնվելու հնարավորության մասին։

«Ավելի ուժեղ եմ դարձել եւ լիարժեք պատրաստ եմ ֆուտբոլին: Արդեն երիտասարդական հավաքականի խաղացողը չեմ: Կանեմ ամեն ինչ, որ Ալվեսը նստի պահեստայինների նստարանին, իսկ ես մեկնեմ աշխարհի առաջնությանը՝ Իսպանիայի կազմում»,- Մոնտոյայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում