11:35  ,  9 հուլիսի, 2013

«Ռեալին» չերկրպագողների կեսը ցանկանում է, որ Ռոնալդուն մնա Մադրիդում

Ikerfel գործակալությունը հարցում է անցկացրել՝ պարզելու Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի ապագայի մասին ֆուտբոլասերների կարծիքը, հաղորդում է AS-ը։

Հարցման արդյունքում հայտնի է դարձել ֆուտբոլասերների կարծիքը Ռոնալդուի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։

Արքայական ակումբի երկրպագուների 95 տոկոսը դա համարում է անհրաժեշտություն։

Հետաքրքիր է այն ֆուտբոլասերների կարծիքը, ովքեր դեմ են «Ռեալին». նրանց 50 տոկոսը նույնպես ցանկանում է, որ Ռոնալդուն մնա Մադրիդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում